«Թրամփն ասել է, որ եթե Ռուսաստանի նախագահը չլուծի ուկրաինական հակամարտությունը, «դա վատ կավարտվի իր համար»։ Սա հարյուր և առաջին անգամն է, որ նա այս սպառնալիքն է հնչեցնում։ Երբ «գործարար-խաղաղարարը» խոսում է «Tomahawk»-ների մասին, արտահայտությունը սխալ է։ Այդ հրթիռների մատակարարումը կարող է վատ ավարտ ունենալ բոլորի համար։ Եվ ամենից շատ՝ հենց Թրամփի համար»,- սոցիալական ցանցերում գրել է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։               
 

ՈՒկրաինա-ամերիկյան ֆուագրա

ՈՒկրաինա-ամերիկյան ֆուագրա
01.03.2025 | 14:09

Ֆրանսիական խոհանոցում կա հայտնի ֆուագրա ուտեստ՝ բադի լյարդից պատրաստվող պաշտետ: Որպեսզի լյարդը մեծանա, բադին մեծ քանակությամբ ընդեղեն են կերակրում, նաև՝ ստիպողաբար: Բադը, իհարկե, չի ընկալում, որ արդեն լյարդի ցեռոզ ունի և չի էլ զգում մորթվելուց առաջ, որ իր հետ իր բնական վիճակին հակառակ գործողություն են անում, որովհետև մեծ լյարդ է պետք ֆուագրայի համար:

Գալիս է մորթվելու ժամանակը, բայց բադը դեռ սպասում է ընդեղենի:

Սա է հիմա տեղի ունենում Զելենսկու հետ: Նրա լյարդն արդեն մեծ է, բայց նա սպասում է ընդեղենի, իսկ Թրամփը ընդեղեն չի տալու, որովհետև լյարդը, ի դեմս Ուկաինայի ընդերքի, այլևս պատրաստ է:

Բադը չի ընկալում, որ իրեն մորթողին բացառապես լյարդն է պետք ֆուագրայի համար, իսկ ընդեղեն տալիս էր միշտ նա, ում պետք էր մեծ լյարդ:

Վլադիմիր Մարտիրոսյան

Դիտվել է՝ 4588

Մեկնաբանություններ